Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը
Հեշտ, պարզ, արագ։ Ծրագրին միանալն այնքա՜ն հեշտ է, իսկ օգտագործելը՝ հավես ու հետաքրքրիր։

Ընդամենը 1 SMS
Ընդամենը 1 ավտոմատ SMS, որտեղ ծրագրի հղումն է, և Ձեր հաճախորդն արդեն միացած է ծրագրին։

Ոչ մի նոր ու անծանոթ ծրագիր
Ծառայության ավարտից հետո հաճախորդը ստանում է հաղորդագրություն կուտակած բոնուսների մասին, կարող է ստուգել իր հաշիվը, անդամագրության կարգը ցանկացած պահի հենց FB Messenger-ում։

Այլևս ոչ մի անտեսված ծննդյան օր
Ծրագիրն ավտոմատ, առանց հավելյալ ջանքեր ներդնելու կշնորհավորի հաճախորդի ծննդյան օրը, ձեր ծառայություններից օգտվելու 1-ին, 3-րդ, 5-րդ տարեդարձը, կուղարկի նվերներ, զեղչեր, կուպոններ ձեր ընտրությամբ։

Հաճախորդների գոհունակության չափելիություն
Ի՞նչ են իրականում մտածում հաճախորդները ձեր բիզնեսի մասին։ RetentionForce-ի օգնությամբ կհավաքագրեք հաճախորդների անկեղծ կարծիքները, կբարելավեք սպասարկման որակն ու արագ լուծում կտաք բոլոր խնդիրներին։

Հաճախորդը հաճախորդ է բերում
Հրավերների հեշտ, արագ և շահավետ ծրագրի միջոցով կներգրավեք նոր հաճախորդներ և կմեծացնեք հավատարիմ հաճախորդների բազան։

Շա՜տ դրական կարծիքներ facebook-ում, Tripadvisor-ում, Google-ում․․․
Դրական կարծիքներն օգնում են բարելավել բիզնեսի հեղինակությունը և ներգրավել նոր հաճախորդներ, չէ՞ որ մարդկանց մեծամասնությունը գնման որոշում կայացնում է հենց օնլայն կարծիքների հիման վրա։

Կորցրած հաճախորդների վերադարձ
Խելացի ծրագիրը հասկանում է, թե որ հաճախորդներին պետք է ծառայությունից օգտվելու հիշեցում ուղարկել, որին կարող եք փոքրիկ նվեր, կուպոն կամ զեղչ կցել։ Հիշեցումների շնորհիվ ավելի հաճախակի և պարբերաբար կդառնան հաճախորդների այցելությունները։